Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին Շուշիում Ալիևի հետ բանակցություններ կանցկացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ է անցկացնելու Լեռնային Ղարաբաղում։

«Բրյուսելում մեր ծրագրի ավարտից հետո կլինենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հյուրը Բաքվում»,- ասել է Էրդողանը Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում։ «Երեքշաբթի՝ հունիսի 15-ին, մենք կայցելենք Շուշի։

Ընտանեկան այց կկատարենք Շուշի, կանցկացնենք պաշտոնական հանդիպումներ և կայցելենք տարբեր վայրեր։ Եղբայրական ու բարեկամական Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատագրումը մեր երկրի աջակցությամբ հնարավորություն է՝ նոր փուլի դռներ բացելու տարածաշրջանի բոլոր կողմերի, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ը, որի շրջանակում Էրդողանն Ալիևի հետ հունիսի 16-ին ներկա է գտնվելու նաև ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության՝ Թուրքիայի և Ուելսի հավաքականների հանդիպմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ