2 տարում ձեռք ենք բերել 248 մլն դոլարի զինամթերք. 132 և 1 միլիոնով ավելին, քան Քոչարյանը և Սարգսյանը 10 տարում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում է։ Այս պահին կուսակցությունը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։

«Այո, մենք զենք ենք գնել, բայց միլիոնատեր չենք դարձել։ Մենք ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել։ Մենք մանկապարտեզներ եւ դպրոցներ ենք կառուցել։

Շատ կարեւոր է, որ մենք ինչ արել ենք, արել ենք ոչ թե քվեի, ոչ թե «ատկատի», ոչ թե ապրանք ծախելու՝ այլ արել ենք մարդու համար, ՀՀ քաղաքացու համար։ Երբ որ ասում են՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում՝ սա է փոխվել։

Ոչ թե մարդն է իշխանության համար, այլ իշխանությունն է մարդու համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ