![]()
Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․
Այն երեխաներին ով հեռախոս չունեն խոստացա հրապարակել մեր նկարները։
Հավելենք, որ հանդիպման մեկնարկի պահին Ախուրյանում անձրեւ էր տեղում, եւ Փաշինյանը հայտարարեց, որ փոխում է իր ելույթի բովանդակությունը՝ մարդկանց երկար անձրեւի տակ չպահելու համար:
«Էն մարդիկ, ովքեր ասում են՝ կապ չունի՝ ժողովուրդն ում կընտրի, մենք հետո ետընտրական պրոցես ենք անելու, էս ենք անելու… ոչ մի բան էլ չենք անելու, որովհետեւ ժողովրդի որոշմանը որեւէ մեկը չի կարող դեմ կանգնել՝ ինձնից սկսած, մյուսներով վերջացրած:
Եվ սա է այսօրվա Հայաստանի թիվ մեկ քաղաքական իրողությունը: Եվ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ դուք պետք է ձեր ձեռքերում պինդ պահեք Հայաստանի իշխանության ղեկը: Ժողովուրդ ջան, էս ընտրությունների արդյունքում որ քաղաքական ուժը ինչքան ձայն կստանա՝ դա նույնիսկ էական չէ, էականն այն է, որ ընտրություններում պետք է հաղթեք դուք՝ ՀՀ ժողովուրդը եւ քաղաքացին»:
![]()
![]()
![]()
![]()