Շիրակն այսօր ազդակ տվեց , որ Հայաստանում ապագա կա

«Ազատանը վարչապետի կողքին է», «Արփին վարչապետի կողքին է» և տարբեր համայնքներ մատնանշող պաստառներով ու ծափերով Գյումրու Վարդանանց հրապարակում դիմավորցին ՀՀ վարչապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին և կուսակցության անդամներին:

Նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը: «Շիրակն այսօր մեզ ջերմ ընդունեց իր տարբեր բնակավայրերում»,-ներկաներին ուղղված խոսքը սկսեց Սուրեն Պապիկյանը:

«Շիրակում մենք ազդակ ենք ստացել, որ Հայաստանում ապագա կա, որ այդ ապագան մեր հանրության ձեռքերում է: Վերջին 3 տարում, ընդորում 3-ը խորհրդանշական է, Գյումրին կերպարանափոխվել է: Մեր իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Գյումրին կրկին ոտքի կանգնի:

Գյումրին այսօր կրկին հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության ամենակարևոր կենտրոններից մեկը, հյուրանոցներում տեղ չկա, զբոսաշրջիկներին տեղ չկա, և սա Գյումրու ապագան է:

Մենք միասին համատեղ ուժերով պետք է կառուցենք այդ ապագան»,-ասաց Պապիկյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ