![]()
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ կդիտարկեն Ադրբեջանին օգնության ցուցաբերումը թույլատրող որոշումը վերանայելու հարցը: Այդ մասին նա ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ՝ ի պատասխան հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի հարցին:
Մենենդեսը, հարց ուղղելով պետքարտուղար Բլինքենին, հայտարարել էր, որ հիասթափված է ամերիկյան վարչակազմի՝ Ազատության աջակցման ակտի 907-րդ կետը շրջանցելու որոշումից, որով թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերում, և դա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ամիսներ առաջ կատարած հարձակումից հետո:
Իսկ այդ օգնության տրամադրումը, ըստ Մենենդեսի, կանաչ լույս վառեց նրանց առաջ: Ի պատասխան՝ Բլինքնենն ասել է. «Կարծում եմ՝ մենք ապագայում այս հարցը պետք է շարունակենք դիտարկել և վերանայել»:
![]()