Մեղրի փոխանակման վերաբերյալ առկա են արձանագրություններ, քվեարկության արդյունքներ․ Անդրանիկ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։

-Ռոբերտ Քոչարյանը,  փորձելով քննադատել գործող իշխանությանը, վերջինիս կողմից իրականացված դրամական պարգևատրումները որակում է որպես կոռուպցիոն դրսևորում։ Պարոն Քոչարյան, Ձեր կարծիքով որքանո՞վ է սա հիմնավորված: 

-Քոչարյանը պարգևատրումները համարում է կոռուպցիա: Նա ընդհանրապես չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է պետական բարձրաստիճան պաշտոնյան կամ պետական չինովնիկը ստանալ արժանի վարձատրություն և մերժել կաշառքը, մերժել ծրարները, մերժել իր ստորագրությունների արդյունքում իրականացվող զանազան օրինազանցությունների մեջ մասնակցությունները՝ փայերի կամ այլ գույքային մանիպույլացիաների միջոցով: Քոչարյանը չի կարողանում հասկանալ՝ թե ինչպես կարող է պետությունն իր ողջ ծախսերն իրականացնել միայն պետական բյուջեի հաշվին, թե ինչպես կարող է բիզնեսը հարկ վճարել միայն մեկ տեղ՝ պետական բյուջեին, այլ ոչ տարբեր պաշտոնյաներին, նրանց հարազատներին կամ չինովնիկներին: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են պետական կառավարման համակարգում բացակայել օլիգարխները, թե ինչպես կարող են  չունենալով իշխանության հովանավորչությունը՝ գործարարները Հայաստան ներմուծեն առաջին սպառման ապրանքներ և այլն: Հուսանք՝ ժամանակի ընթացքում և առաջիկա ընտրությունների արդյունքով նա վերջնականապես կհասկանա:

-Համաձայն Ռոբերտ Քոչարյանի պնդման՝ պատերազմի հիմնական շարժառիթներից են եղել բանակի թուլացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի շփման գծի ողջ երկայնքով բաց տարածքներն ու խիտ դիրքերի բացակայությունը:
Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

-Իսկ միգուցե ճիշտ հակառա՞կը: Միգուցե Ադրբեջանին խիստ անհանգստացնու՞մ էր 2018 թվականից հետո Հայոց բանակի նկատմամբ պետության վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը, բանակի վրա իրականացվող ծախսերի մեծացումը և սպառազինության արդիականացման գործընթա՞ցը:

Իսկ ինչ վերաբերում է սահմանի շփման գծի երկայնքով բաց տարածքներն ու խիտ դիրքերի բացակայությանը, ապա Ռոբերտ Քոչարյանը շատ իրավացի է: Այո՝ սահմանի ողջ երկայնքով չեն եղել պաշտպանական ենթակառուցվածքներ, և ոչ միայն սահմանի: Չեն եղել պաշտպանական ենթակառուցվածքներ Շուշիի, Ստեփանակերտի և այլ ուղղություններով: Իսկ ինչո՞վ էր զբաղված Ռոբերտ Քոչարյանը 1998-2008 թվականներին, Սերժ Սարգսյանը 2008-2018թթ, բոլորին հայտնի է։ Նրանց պաշտոնավարման ժամանակահատվածում  համապատասխան գեներալները պետք է պատասխան տան սահմանի այդ իրավիճակի համար:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ