Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

Սուր գաստրոէնտերիտ նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված նախադպրոցական տարիքի 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մնացած 6-ի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին Armtimes.com-ը տեղեկացել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից:

Վերը նշված մեկ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել ծնողների ստորագրությամբ: Նրա առողջական վիճակը եւս բժիշկները բավարար են գնահատել: Երեխան բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո:
Երեխաների մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառների մասին հնարավոր վարկած չի նշվում: Խաչատրյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ հստակ կլինի լաբորատոր հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ