![]()
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում «Հայկական ժամանակի» խմբագրության մոտ էին:
Քարոզարշավին որեւէ հանրահայտ ԲՀԿ-ական չէր մասնակցում, սակայն հաշվի առնելով, որ քարոզչությունը իրականացվում էր փոքր ինչ օրիգինալ ձեւով (ԲՀԿ-ի երիտասարդ քարոզիչները մեքենայի թափքում էին), որոշեցինք լուսաբանել:
Նկարահանման ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչներից մեկը ակնհայտ ագրեսիվ պահվածք դրսեւորեց, սկսեց «հրահանգել», որ չնկարենք, որոշեց հեռախոսով նկարել մեզ՝ «պատճառաբանելով», որ «շառերի» հետ գործ ունի եւ այլն:
Այս բանավեճի ընթացքում մեր տեսախցիկն արձանագրեց, որ տվյալ անձը զենք է կրում գոտկատեղին, ընդ որում ամեն կերպ փորձելով այն ի ցույց դնել: Հասկանալով, որ զենքն ենք նկարում, նա գրպանից հանեց ինչ-որ վկայական՝ ասելով, որ զենքն օրինական է: Նկարելով նաեւ վկայականը, ըստ որի վրա առկա տվյալների տվյալ անձը Գարեգին Լոպոյանն էր, մտնում էինք խմբագրություն, երբ ԲՀԿ ներկայացուցիչը սկսեց սադրել՝ մեր ետեւից բղավելով «հող հանձնողներ», «էսօր էլի գերի եք տվել», «ադրբեջանցիներ» եւ այլն:
![]()