![]()
Արագածոտնի մարզում Քաղաքացիական պայմանագրի վերջին կանգառն Աշտարակն էր: Մարզկենտրոնում ևս Նիկոլ Փաշինյանը խոսեց տարբեր խնդիրներից ու մեկ ընդգծում արեց.
«Հույս չունենաք, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կհրահրեք, չշշկռվեք: Սա ասում եմ ու հասկանում, որ վտանգավոր հայտարարություն եմ անում: Որովհետև, երբ որ նրանք հույսերն իսկապես կտրեն, վախենամ նրանք դիմեն իրենց արդեն իսկ ծանոթ մեթոդին, հրավիրեն իրենց եղբայրական ադրբեջանական բանակը:
Եվ մենք պետք է զգոն լինենք, մենք պետք է զգույշ լինենք, պետք է միակամ ու միասնական լինենք, բայց մենք չպետք է վարանենք, չպետք է սասանվենք, մենք չպետք է կոտրվենք, մենք չպետք է կասկածենք, որովհետև Հայաստանում, այո, ապագա կա»,-հայտարարեց Փաշինյանն ու քարոզարշավն ավարտեց երթով:
![]()