«Մեր էությունը թույլ չի տալիս հակառակորդին մեզ ծնկի բերել, խաղալ մեր նյարդների հետ». Սուրեն Պապիկյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե 2018 թվականի հեղափոխությունից առաջ ասել էր, որ կադրային ջարդեր չեն լինելու, ապա հիմա հայտարարում է, որ լինելու են։

«Ես շատ հստակ ասում եմ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի»,- ասաց նա եւ շարունակեց.

«Էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի այդ հիմնարկը, չգիտեմ՝ հանրային կլինի, այն հիմնարկների ղեկավարները, որ իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ