«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 11 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ Երեխաների առողջական վիճակը բժիշկները կայուն են գնահատում:

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ