![]()
Մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումն ավելի քան եռակի մեծացնում է գլաուկոմայի ռիսկն աչքի բարձր ճնշման գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ։ Սուրճի վտանգը տեսողության համար բացահայտել են Մաունթ-Սինայ բժշկական կենտրոնի Իկանա բժշկական դպրոցի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Ophthalmology ամսագրում:
Փորձագետները վերլուծել են ավելի քան 120,000 մասնակիցների վերաբերյալ՝ 2006-10 թթ․ հավաքված տվյալները։ Կամավորները, ովքեր նաև տրամադրել են իրենց ԴՆԹ նմուշները, եղել են 39-ից 73 տարեկան: Նրանք լրացրել են սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկներ ՝ նշելով, թե կոֆեին պարունակող որքան ըմպելիք ու սնունդ են օգտագործում։ Հետազոտողները հաշվի են առել նաև ընտանեկան պատմության մեջ գլաուկոմայի առկայությունը:
Գենետիկ բարձր ռիսկի դեպքում օրական 3 բաժակ սուրճը մեծացրել է գլաուկոմայի ռիսկը 3․9 անգամ՝ համեմատած նրանց հետ, ովքեր կոֆեինի փոքր չափաբաժին են ստացել կամ ընդհանրապես չեն ստացել։
![]()