ՀՀ-ն չի վերադառնալու սաշիկների եւ ռոբիկների դարաշրջան. այո, անցյալին վերադարձ չի լինելու

Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրությունների կեղծման թեման փակված է Հայաստանում, թույլ չպետք է տալ, որ այն բացվի:

Իսկ ձեզ հայտնի ուժերին ձեր տված ամեն քվեն նշանակում է, որ դուք դուռ եք բացում, որ ՀՀ քաղաքացին զրկվի սեփական երկրում տեր լինելու իրավունքից:

«Էսօր նրանք խոսում են զենքի տեսակից, դուելից են խոսում, որովհետեւ իրենք քաղաքականության մեջ գործելու միայն մի մեթոդ գիտեն՝ գնդակահարելու մեթոդը:

Նրանք ՀՀ քաղաքացիներին են հրավիրում դուելի, եւ ես կասկած չունեմ, որ ՀՀ քաղաքացին հունիսի 20-ին էդ մարտահրավերը կընդունի եւ ջախջախիչ պարտության կմատնի նրանց, ովքեր հանդգնում են կասկածի տակ դնել քաղաքացու իշխանությունը»,- ասաց վարչապետի թեկնածուն՝ հավելելով, որ հունիսի 21-ը պետք է լինի ոչ թե «ռազբորկաների», այլ աշխատանքի օր, պատմության մեջ նոր դարաշրջան պետք է բացվի, որտեղ ամեն օր ստեղծվում է նոր ապագա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ