«Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար Քոչարյանի ոտքը տրորել է, այդ երեխայից հետագայում հաշիվ է պահանջել…». Տեր-Պետրոսյան

Սրանք սովորական ընտրություններ չեն, շատ պայթունավտանգ իրավիճակ է Հայաստանում եւ առայժմ իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են ՀՀ պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Այս մասին այսօր «Հայ ազգային կոնգրես»-ի ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Տեսնում եք՝ կա 2 բեւեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: Ամեն գնով բառը ես հենց այնպես չեմ օգտագործում՝ պատրաստ են ամեն ինչի: 2 կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: 2 կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի իրենց նպատակին հասնելու համար»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա ընդգծեց՝ ավելի վտանգավոր զարգացումների մասին չի ուզում խոսել, թե դա ինչի կբերի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ