«30 տարի կտոր-կտոր ղարաբաղյան առաջին պատերազմի հաջողությունը մսխվել է…». Նիկոլ Փաշինյան

Արմավիրի մարզի Գայ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ թեմաների՝ անդրադարձավ Ղարաբաղի հարցում նախկին իշխանություններից ստացած ժառանգությանը:

«Ղարաբաղի հարցում մենք ընդամենը եկել ենք ու փորձել ենք հուսահատ պայքարել այն արդյունքների դեմ, այն բանակցային խայտառակ պրոցեսի դեմ, որ սկսված է եղել նախկին շրջանում: 1998 թվականից Ղարաբաղը դուրս է թողնված եղել բանակցային գործընթացից. սա ամենամեծ դավաճանությունն է, որ կարող էր տեղի ունենալ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի հանդեպ: 1999 թվականին շրջանառության մեջ է դրվել Մեղրին հանձնելու գաղափարը, Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դիմադրել են այդ գաղափարի դեմ, որից հետո տեղի է ունենել Հոկտեմբերի 27, որից հետո տեղի է ունեցել Ստամբուլի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Եվ 30 տարի կտոր-կտոր ղարաբաղյան առաջին պատերազմի հաջողությունը մսխվել է»,- ասաց նա:

Անդրադառնալով հունիսի 20-ին սպասվող ընտրություններին՝ Փաշինյանն ընդգծեց.

«Այո՛, սա դատ է, սա դատավարություն է Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության, Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարների»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ