![]()
Փարաքար գյուղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ հետաքրքիր միջադեպ գրանցվեց: Ներկա կանանցից մեկը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Մենք ծախվող չենք. մարտունեցին երբեք չի ծախվում, կանգնած ենք թիկունքիդ»:
Սա առաջացրեց Փաշինյանի զարմանքը. «Հիմա դուք Մարտունուց եք, թե Փարաքարից»:
Կինը պատասխանեց. «Հիմա փարաքարցի եմ: Մենք պատրաստ ենք հանուն ձեզ, նորից փողոց փակել, հնուն արդարության: Մեր վարչապետը դու ես, սիրելի վարչապետ»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ու շարունակեց իր խոսքը:
![]()