Էջմիածնում 12-ամյա աշակերտ է վրաերթի ենթարկվել

Հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Սամվել Յաժյանը իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Արարատյան-Իսիլե-Մուլինո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 12-ամյա Լիա Մ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Յաժյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում՝ կոյուղու կայանների մաքրման բաժնի պետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ