![]()
Ըստ մեր ստացած հավաստի տեղեկությունների Ստեփանավանի հանգուցյալ քաղաքապետի որդին` Ալբերտ Ղարաքեշիշյանը Ստեփանավանում Քոչարյանի շտաբի պետն է։
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, դատարանի առաջ է կանգնել՝ Սոցիալական ծառայության ղեկավար եղած հինգ տարիներին 550 միլիոն դրամ հափշտակելու մեղադրանքով։
Ըստ մեղադրանքի, նրա ղեկավարած սոցիալական ծառայության աշխատակիցների և «Հայփոստ»-ի ծառայողների նախնական համաձայնությամբ, 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիների գիտության, կեղծ նպաստներ են ձևակերպել նրանց անուններով:
Այնուհետև գումարները բաշխելու մասին կեղծ ցուցակներ են կազմել, ապա փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել այդ գումարները և խարդախության եղանակով հափշտակել ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված ավելի քան 550 միլիոն դրամը։
![]()