Սա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենավճռական և բախտորոշ ընտրությունը

Ժամեր անց պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։

Սա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենավճռական և բախտորոշ ընտրությունը։ Պատմությունը, ոչ պատահականորեն, մեր սերնդի ուսերին դրեց այնպիսի բեռ, որը մենք կարող ենք տանել։

Ծանրությունը, որը մենք զգում ենք այսօր մեր սրտերում և ուսերին, վաղվա սպասվող հաղթանակների գինն է՝ հանուն մեր ընկած հերոսների հիշատակի, հանուն գալիքի ծնվող կյանքերի։

Այս ընտրությունը ավելին է, քան պարզապես քվեարկություն։

Մի կողմում անցյալն է՝ ռևանշիզմի անհագուրդ ծարավով, որ ձգտում է վրեժ լուծել սեփական ժողովրդից իր ազատության նվաճման համար։ Մյուս կողմից ապագան է, որի մեջ ժողովուրդը փնտրում է սեփական ազատության իմաստավորումը, արժանապատվությունը, խաղաղությունն ու անվտանգությունը։

Այժմ ամեն մեկիս քվեն մի աղյուս է, որը մենք շարում ենք որպես ամուր և ծաղկուն ապագայի հիմնասյուն՝ հանուն գալիք լավ կյանքի, հանուն հզոր պետության։

#ՔՊ3 #Ապագակա

Հայկ Կոնջորյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ