Հայաստանը 5 մեդալ է նվաճել Սան Մարինոյում

Սան Մարինոյում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է երեք արծաթե եւ երկու բրոնզե մեդալ, հաղորդում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կանանց 800 մետր վազքում երկրորդ տեղն է գրավել Էլլադա Ալավերդյանը (2:16:10)։ Երվան Մկրտչյանը երկրորդն է եղել 3 հազար մետր վազում (8:14:46)։ Գոռ Բեգլարյանը երկրորդ արդյունքն է ցույց տվել հեռացատկում (7, 42 մ)։ Երրորդ տեղը գրավել է Արտակ Համբարձումյանը (7,39 մ)։

Ռազմիկ Մկրտչյանը անձնական ռեկորդով երրորդն է եղել 200 մետր վազքում(21.59)։

Առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Ալբանիայի, Անդորրայի, Կիպրոսի, Կոսովոյի, Վրաստանի, Ջիբրալթարի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի, Մալթայի, Մոնակոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սան Մարինոյի եւ Վատիկանի թիմերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ