![]()
Սյունքի մարզի Տեղ խոշորացված համայնքի համայնքապետարանը հերքում է համայնքի կազմում գտնվող Խնածախ գյուղի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանցիները մտել են իրենց գյուղ, գողություն ու անկարգություններ արել ու նաև գողացել իր ձին։
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեսրոպյանի ձին արածելիս հատել է սահմանը, ու այս պահին թշնամու մոտ է։ Գյուղի երիտասարդները, ովքեր գիշեր֊ցերեկ Առաջին բանակային կորպուսի հետ հսկում են սահմանները, վրդովված են համագյուղացու հայտարարությունից»,– ասված է համայնքի ղեկավարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այս պահին ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ է իրականացնում՝ Հրահատ Մեսրոպյանի ձին վերադարձնելու համար։
![]()