Կաշալոտի փորում գտած նյութը եմենցի ձկնորսներին 1.5 միլիոն դոլար է բերել և փոխել նրանց կյանքը

Եմենում մի խումբ ձկնորսներ Ադենի ծոցում կաշալոտի մարմին են գտել: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ երբ նրանք կաշալոտին ափ են հանել և պատռել փորը, այնտեղ հայտնաբերել են հազվագյուտ և շատ թանկարժեք նյութ՝ ամբրա:

Ամբրան իրենից ներկայացնում է կարծր, դյուրավառ մոմանման նյութ, որն առաջանում է կաշալոտների մարսողական տրակտում: Այն բարձր է գնահատվում օծանելիքի արտադրության մեջ, հանիդսանում է հոտի ֆիքսատոր: Այս նյութը հնարավոր է հայտնաբերել առանձնյակների միայն 1-5 %-ի մոտ:

Այս գտածոն ձկնորսներին բերել է 1.5 միլիոն դոլար: Ամբրայի վաճառքից ստացված գումարը 35 ձկնորսները հավասարապես բաժանել են իրար մեջ:

Եմենի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության մեջ, իսկ ամբրան ձկնորսներին թույլ է տվել իրենց համար տներ և նոր նավակներ գնել: Գումարի մի մասն էլ նրանք փոխանցել են կարիքվորներին:

Կաշալոտները համարվում են վերացող տեսակ, այդ պատճառով բազմաթիվ երկրներում ամբրայի վաճառքն արգելված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ