Ուժեղ հրդեհ Վրաստանում. այրվել է 20 ավտոմեքենա

Վրաստանի Ռուսթավի քաղաքում ՝ Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա գտնվող ավտոմեքենաների վաճաքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է շուկայի սննդի օբյեկտներից մեկում և տարածվել մոտակայքում կայանված մեքենաների վրա:

«Sputnik Գրուզիա»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, ուժեղ հրդեհն այս րոպեներին փորձում են տեղայնացնել:

Դեպքի վայրում մոբիլիզացվել է հրշեջների բրիգադներ։ Նախնական տեղեկություններով ՝ այրվել է 20 ավտոմեքենա։ Նախնական տեղեկություններով ՝ հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ