ԱՄՆ-ում ինքնասպանություն գործած տղայի ծնողներին կհատկացվի 3 միլիոն դոլար

Օհայոյի կրտսեր դպրոցում պարբերաբար կատարվող ծաղրի հետեւանքով ինքնասպանություն գործած 8-ամյա տղայի ծնողները ստացել են նախնական համաձայնություն 3 միլիոն դոլարի չափով փոխհատությում ստանալու հարցում, գրում է NBC-ն:

Համաձայնագիրը երկուշաբթի կփոխանցվի Ցինցինաթի պետական դպրոցների դպրոցական խորհրդին հաստատման համար: Փաստաթղթի համաձայն՝ շրջանի դպրոցները նաեւ համաձայնվել են միջոցներ ձեռնարկել այդպիսի ծաղրի կրկնությունը կանխարգելելու համար այնպիսի քայլերի օգնությամբ, ինչպես ծաղրի դեմ պայքարի բարեփոխումների մասին ամբողջ անձնակազմի ուսուցումն ու վերահսկողությունը, ինչպես նաեւ ռեցիդիվների, տուժողների եւ վայրերի բացահայտման շուրջ աշխատանքը: Ծաղրի դեմ պայքարի ծրագիրը կվերահսկվի երկու տարվա ընթացքում:

8-ամյա Գաբրիել Թայեն ինքնասպանություն է գործել 2017 թվականին դպրոցում պարբերական ծաղրի ենթարկվելու հետեւանքով: Ծնողների հայցի մեջ ներկայացվել են Գաբրիելի եւ կրտսեր դպրոցի ուրիշ աշակերտների նկատմամբ ծաղրի բազմաթիվ օրինակնր: Նրա ծնողները պնդել են, որ դպրոցի աշխատակիցները տեղյակ էին ծաղրի դեպքերի մասին, սակայն «գիտակցաբար անտարբեր էին» ՝ թույլատրելով «դպրոցում դաժան մթնոլորտը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ