Չնայած Ռուսաստանի զգուշացումներին , Ուկրաինական Իլ -76 բեռնատար ինքնաթիռը ժամանեց Ստամբուլ , «Բայրաքթար»-ների առաջին խմբաքանակը տանելու

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այսօր Իլ -76 բեռնատար ինքնաթիռը, որը ժամանել է Օդեսայից Ստամբուլ, պետք է վերցնի «Բայրաքթար ՏԲ2» նոր ԱԹՍ֊ների առաջին խմբաքանակը Ուկրաինայի զինված nւժերի համար: Արմեն Շահ:

Հիշեցնենք ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ իր հարցազրույցում ասել էր , որ Ռուսաստանը շատ հստակորեն Թուրքիային փոխանցում է այն միտքը, որ Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունները խրախnւսելը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ nտնձգnւթյան:

«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում խuտnրեն խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը եւ դադարեցնել Կիեւի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Շատ հստակ տանում ենք այն միտքը, որ Ղրիմում ուկրաինական ագրեuիվ նախաձեռնությունների խրախnւunւմը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ nտնձգnւթյան»,- ասել էր Սերգեյ Լավրովը:

Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել էր Կիևի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Մոսկվայի «խորհուրդը»՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ։ Թուրք նախարարը հաստատել էր «Ղրիմի ապաշրջափակմանն» աջակցելու մտադրությունը և Ուկրաինային «Բայրաքթար ՏԲ 2» ԱԹՍ-ների վաճառքն անվանել միայն բիզնես:

«Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, մենք այդպես էլ ասում ենք ռուսներին։ Մենք նշում ենք, որ որոշումը քաղաքական է։ Ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից։ Սա առևտուր է», – ասել էր Չավուշօղլուն՝ հավելելով, որ Մոսկվան հրթիռներ է մատակարարում Սիրիային և այլ երկրների, ինչն Անկարան կաuկածի տակ չի դնում։

Չավուշօղլուն նշել էր, որ ամբողջ աշխարհում անօդաչու թռչող սարքերի մեծ պահանջարկ կա, ինչը Թուրքիան մտադիր է բավարարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ