Պորտուգալիայի լողափերից մեկում հանգստացող բրիտանացին մահացել է՝ փրկելով իր երեխաներին

Մեծ Բրիտանիայի քաղաքացին մահացել է՝ Պորտուգալիայի լողափերից մեկում՝ փրկելով իր երեխաներին: Ինչպես ներակայացնում է Daily Mail-ը, ֆինասների ոլորտի մասնագետ Թրևոր Փելինգը փորձել է ուժեղ հոսանքի ժամանակ երեխաներին ջրից դուրս բերել Լիսաբոնի մոտակա Կալադա լողափում հանգստանալիս:

Նշվում է, որ լողափում փրկարարներ չեն եղել, քանի որ զբոսաշրջային սեզոնը նոր է բացվում: Տղամադրուն հաջողվել է դուրս բերել երեխաներին ջրից, սակայն ինքը փրկվել չի հասցրել:

Նրան դուրս են բերել մոտակայքում գտնվող սերֆերները, սակայն բրիտանացու սիրտն արդեն կանգնախ է եղել: Տեղի բժիշկներից մեկը մեկ ժամ փորձել է վերակենդանացնել նրան, սակայն ապարդյուն:

Նրա դուստրերին և կնոջը հոսպիտալացրել են Լիսաբոնի Սանտա Մարիա հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն են ցույց տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ