Սպանություն Լոռու մարզում. դանակահարվածը 31-ամյա երիտասարդ է

Լոռու մարզում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության Սպիտակի բաժինը «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Իրավապահները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ, 31-ամյա Տարոն Դունամալյանն էր, որին հիվանդանոց էին տեղափոխել մի քանի քաղաքացիներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ