![]()
«Մինչև 2018 թվականը Հայաստանի դատաբժշկական կենտրոններում եղել է կիսախարխուլ ընդամենը 25 սառնարանային տեղ և դիահերձարան: Ընդ որում, ուզում եմ բոլորդ իմանաք, պատերազմի՝ առանց բացառության բոլոր զոհերը պետք է բերվեին այդտեղ, առանց բացառության:
Մարմինները պետք է բերվեին այդտեղ, ուր ընդամենը 25 տեղ կար, մի մասը՝ չէր գործում: Ես այս թեմաներին ստիպված եմ անդրադառնալ»:
Այս մասին այսօր, ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանի դատաբժշկական կենտրոնի աղմկոտ պատմությանն ու նախ հավելելով, որ Կենտրոնական դատաբժշկական կենտրոնը կապիտալ վերանորոգվել է:
2018 թվականի դրությամբ Հայաստանում ԴՆԹ սեկվենատոր չի եղել, 2018-ին է հենց կառավարությունը ձեռք բերել այդ սարքը, որով 2020-ին իրականացվել են հետազոտությունները:
Ես այս թեմային չէի անդրադառնա, բայց ոմանց կոկորդիլոսի արցունքները տեսնելուց հետո անպայման ասելու եմ:
Որևէ մեկը հարցրե՞լ է, թե 2016 թվականի ապրիլյան զոհերն ինչ պայմաններում են պահվել, իսկ չճանաչելի մարմինները ոնց և որտեղ են նույնականացվել, եթե Հայաստանը ոչ մի նման տեխնիկական հնարավորություն չի ունեցել:
Հայաստանի այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչներն այսօր ուշագնացության տեսարաններ է ցույց տալիս, բայց ո՞ն ց ու ո՞րտեղ եք դուք պահել պահել: Բերաններս են բացել տալիս»:
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ 2018 թվականին, երբ ինքը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, իր համար ակնհայտ է եղել, որ շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած: Ինքը Պաշտպանության նախարարի հետ միշտ խոսել է, որ ամեն վայրկյան պատերազմի վտանգ կա:
«Ես հարցրել եմ՝ ի՞նչ է պետք դրա համար: ՊՆ սպայական կազմի աշխատավարձերը բարձրացել են մինչև 90, 100 հազար դրամով: Դա արվել է, որպեսզի հասկանանք՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն: Ուզում եմ իմանաք, կառավարությունը ոչ մի բան չի խնայել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ սպառազինությունների 70 տոկոսից ավելին ձեռք է բերվել հեղափոխությունից հետո, այս կառավարության ջանքերով:
![]()