ՊԵԿ-ը հայտնաբերել է 137.85 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:

ՊԵՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները,արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանարպետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին:

Զննման արդյունքում հայտնաբերվել է137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանում առկա սպորտայինձեռնաթաթի սպունգանման ներդրանքի մեջ նախապես պատրաստված թաքստոցներում:

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից որոշում է կայացվել է անցկացնել Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ՝ թմրամիջոցների միջազգային վերահսկելի մատակարարում միջոցառումը։

Միջոցառման իրականացման նպատակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի հետ, այնպես էլ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև:

Երկու կողմերի իրավապահ մարմինների հսկողության ներքո փոստային առաքանին ուղարկվել է Հայաստանից Վրաստան։

«Վրաստանի Փոստ» ընկերության՝ Թբիլիսի քաղաքի փոստային բաժանմունքից ծանրոցը ստանալուց հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել Վրաստանի քացաքացի Մ.Կ.-ն:

Միաժամանակ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ք.Երևանի Զվարթնոց օդանավակայանի ուղևորների մեկնման սրահից հայտնաբերվել և ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել հիշյալ առաքանու ուղարկողը` ՀՀ քաղաքացի Հ․Դ․-ն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ