«Երևանի պատվիրած նոր ավտոբուսները մայրաքաղաքում կլինեն այս տարվա աշնանը…». քաղաքապետ

Երևանի պատվիրած նոր ավտոբուսներն, ըստ պայմանագրի, մայրաքաղաքում կլինեն այս տարվա աշնանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.

«Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսը: Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երեւանի համար պատրաստվող ավտոբուսներն են: Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով»:

Մարությանն ընդգծել է, որ խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ են տանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ