![]()
Եկատերինբուրգում տղամարդը ներխուժել է Կենտրոնական քաղաքային թիվ 1 կլինիկական հիվանդանոց, հարվածել բուժքրոջը և սպառնացել սպանել բոլորին: Պարզվել է, որ տղամարդը հղիության ընթացքում երեխա կորցրած կնոջ ամուսինն է, գրում է E1 պորտալը:
Նշվում է, որ նա կոտրել է բժշկական սարքավորումները և սպառնացել սպանել բոլորին, ինչից հետո բարձրացել է պատուհանագոգին: Ոստիկանությունը ժամանել է հիվանդանոց, բժշկական հաստատության տարածքը շրջափակել են:
Արդյունքում ոստիկանությանը հաջողվել է համոզել տղամարդուն ցած իջնել: Դրանից հետո նրան տեղափոխել են ոստիկանության բաժին՝ հետաքննություն անցկացնելու համար:
Ավելի ուշ, տղամարդն ասել է, որ այս կերպ ցանկացել է հասարակության ուշադրությունը հրավիրել իր երեխայի կորստի վրա, ինչի համար մեղավոր է համարում բժիշկներին:
![]()