Նեպալում «սև բորբոսից» մահվան առաջին դեպքն է գրանցվել

Նեպալում մուկորմիկոզի կամ «սև բորբոսի» առաջին զոհն է դարձել 65-ամյա մի տղամարդ։Նա մահացել է հունիսի 3-ին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության մամլո քարտուղարին։ Ընդհանուր առմամբ, երկրում, որը հարևան է Հնդկաստանին, կա մուկորմիկոզով վարակման առնվազն 10 դեպք։

Երկրի արևմուտքում բնակվող տղամարդը հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունք՝ նրա մոտ ուղեղի բլթակի բորբոքում՝ էնցեֆալիտ հայտնաբերելուց հետո։ Նշվում է, որ մահացածը վարակված չի եղել կորոնավիրուսով։

Մուկորմիկոզը կամ «սև բորբոսը» սնկային վարակի հարուցած բարդություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ