«Քուանշ ընկեր Քոչարյան, սա էլ հո «ուչաստկովիի» գործ չի, որ ծածկադմփոց լինի գնա…». Չախոյանը փաստարկներ է ներկայացրել

«Քուանշ ընկեր Քոչարյան»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հակադարձել է Քոչարյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ իբրև թե Մեղրիի հարցը երբեք չի քննարկվել Անվտանգության խորհրդի նիստին:

Քոչարյանն այսօր հայտարարել է, թե Անվտանգության խորհրդի նիստին Մեղրիի հարցը երբեք չի քննարկվել։ Ասել է, թե Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դրան կտրուկ դեմ էին։

Ստորև մի քանի հակափաստարկ կներկայացնեմ առանց մեկնաբանությունների։
Մեղրիի շրջանը փոխանակելու Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկումների մասին հայտարարել են շատերը: Նրանց թվում են Վազգեն Սարգսյանի եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, և այլք:

1) Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատմել է, որ 1999 թ. Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննարկման էր ներկայացրել «Մեղրիի» մի քանի տարբերակ: Ըստ Արամ Սարգսյանի, իր վարչապետության ընթացքում Քոչարյանը Մեղրիի տարբերակի քննարկման հարցը բարձրացրել է 1999 թ. դեկտեմբերին կայացած Անվտանգության խորհրդի նիստում։

2) Վաղարշակ Հարությունյան- Ես սրա մասին խոսել եմ նաև 2001 թվականին, բայց ներկայացնեմ, թե ինչպես է դա եղել՝ երբ, որ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար, Վազգեն Սարգսյանն ինձ ամառանոցում դուրս է հրավիրում, մենք նստած էինք իր ամառանոցում՝ կառավարական, և ներկայացրեց, որ այսպիսի տարբերակ կա, ներկայացվում է, և ասաց՝ «ես խնդրում եմ սրա մասին ոչ մեկին մի ասա, որ ես քեզ դա ասել եմ»։ 1999 թվականի հուլիս ամսին, մինչև հոկտեմբերի 27-ը, մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը և այնտեղ այդ հարցը քննարկվում է, որից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը, ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է և կապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին, բնական է, ես առարկություններ եմ ունեցել, ասել եմ, որ սա տարբերակ է…
Վազգեն Սարգսյանը դեմ էր, Դեմիրճյանը դեմ էր, ինչի մասին խոսել է Դեմիրճյանի ընտանիքը։ Վազգեն Սարգսյանի դեմ լինելը կա նաև գրառում իր գրքում, որտեղ որ ինքը խոսում է Մեղրիի նշանակության մասին։

3) Ռիմա Դեմիրճյանի օրագրից՝ առանց մեկնաբանությունների
Ճիշտ օրը չեմ հիշում, սակայն դա հոկտեմբերն էր, Գերմանիայից վերադառնալուց հետո: Կարենը կանչեց ինձ ու Ստեփանին, Սամվելը Մոսկվայում էր, եւ ասաց, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է առաջարկություն` Ադրբեջանի սահմանից մինչեւ Նախիջեւան, Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու մասին:
Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարեւորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:
Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը եւ Վազգենը նիստից դուրս եկան հուզված եւ փոխված: Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց եւ քշեց կատաղի արագությամբ: Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երեւույթին՝ բարձր ճնշման հետեւանքով, նստեց մեքենան եւ վարորդին ասաց քշել Աշտարակ: Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի: Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում: Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա:
Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել է եղբորը.

— Կամո, իմացիր, ինձ սպանելու են:
Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին: Նրա համառ խորհուրդներին` թիկնապահներ վերցնել իր հետ, Կարենը պատասխանել է.
-Եթե որոշեն սպանել, ապա ոչ մի թիկնազոր չի օգնի: Եվ հետո, ինձ, միեւնույնն է, սպանելու են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ