![]()
Աշխարհի չեմպիոն , աշխարհի 14 լավագույն բռնցքամարտիկներից մեր հայրենակից Արթուր Աբրահամը Ներքին Չարբախում կանաչապատ այգի է կառուցում՝ երեխաների համար խաղահրապարակով։ Այդ մասին նա գրառել եւ լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Իմ ծննդավայր Ներքին Չարբախու սկսել եմ շինարարական աշխատանքները։ Շուտով այստեղ կլինի կանաչապատ այգի՝ երեխաների համար խաղահրապարակով»,- գրել է բռնցքամարտիկը։
Նշենք , որ Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի 14 լավագույն բռնցքամարտիկ։
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
2015 թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
![]()