Ձերբակալվել է կամավորական ջոկատի հրամանատար, նա եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ

Հարց են տալիս, ասում են՝ երկար ժամանակ խոսվում է դավաճանության մասին: Հիմա դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ:

Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման վերաբերյալ: Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը, պարզվում ա, պատերազմի ընթացում լինելով մարտի դաշտում, եղել ա ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ու Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ ա հաղորդել հակառակորդին: ԱԱԾ-ն նրան արդեն ձերբակալել է»,- Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ