Բա 20 տարի ոտքի վրա բանակի կենաց եք խմել, էդ կենացի հպարտությունը կիսելու ցանկություն ունեցողները ո՞ւր էին

2018 թվականի դրությամբ միջին սպայական կազմի հսկայական տոկոսը թափուր է եղել: Այս մասին Մասիսիում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հաստիքը եղել է, մարդ չի եղել, որ գա աշխատի, որովհետև զինվորական ծառայությունը ոչ գրչավիչ է եղել: Վազգեն Սարգսյանի անվանա ռազմական համալսարանը նեդաբոռ է եղել, դիմորդ չի եղել, որ մարդիկ գնան, զինվորական դառնան:

Բա 20 տարի ոտի վրա բանակի կենաց եք խմել, էդ կենացի հպարտությունը կիսելու ցանկություն ունեցողները ինչի՞ չեն եղել»:

Փաշինյանը նաև նշեց, որ առանձնահատուկ մոտեցում է եղել ԶՈւ և բանակի պարագայում՝ աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից: Մինչև 70.90, 100.000 դրամ աշխատավարձ է բարձրացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ