![]()
Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում ականի վրա կանգնելու հետևանքով պայթել է Ադրբեջանի ՊՆ մի մեքենա: Կան զոհեր:
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ՓԲԸ նախագահ Ռովշան Մամեդովին:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել են Ադրբեջանի պետական հեռուստատեսության AzTV օպերատոր Սիրաջ Աբիշովը (ծնվ. 1989 թ.) եւ AzerTAJ պետական տեղեկատվական գործակալության աշխատակից Մահարրամ Իբրահիմովը (Ալիօղլու):
Եվս երեք մարդ, ներառյալ՝ հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից, ՊՆ զինծառայող և վարորդը, տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներ են ստացել:
![]()