Չինաստանում գնացքը հարվածել է երկաթգծի վրա աշխատող բանվորներին․ կա 9 զոհ

Չինաստանում ուղևորատար գնացքը, որը շարժվում էր Ուրումչիից Հանչժոու, հարվածել է երկաթգծերի վրա աշխատող բանվորներին։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է 9 զոհի մասին։

Դեպքը տեղի է ունեցել Գանսու նահանգի տարածքում։ Երկաթուղային վթարի պատճառները պարզվում են, այլ մանրամասներ հայտնի չեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ