Air France-ի ուղեւորատար ինքնաթիռը կործանիչի ուղեկցությամբ վայրէջք է կատարել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

Air France-ը հայտարարել է Չադի Նջամենա քաղաքից դեպի Փարիզ թռչող AF865 չվերթի ինքնաթիռի վայրէջքի մասին` պայթյունի սպառնալիքով պայմանավորված: Հայտարարության համաձայն՝ ինքնաթիռը ֆրանսիական ռազմաօդային ուժերի կործանիչի ուղեկցությամբ վայրէջք է կատարել Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում. ուղեւորները տարհանվել են:

Ավելի ուշ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Դարմանինն ասել է, որ Air France-ի ինքնաթիռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

«Air France-ի Նջամենա-Փարիզ չվերթի ինքնաթիռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել», — գրել է նա Twitter-ում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ