Թուրքիան արտադրել է Հրշեջ ԱԹՍ

Թուրքական «Աքսունգուր» անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն հրդեհները մարելու համար:

Թուրքական անօդաչու թռչող սարքեր արտդրող ընկերության կողմից մշակված «Աքսունգուր» անօդաչու թռչող սարքերը փոխանցվել են Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր վարչությանը:

ԱԹՍ-ները գտնվում են Ադանա-Շաքիրպաշա օդանավակայանում և կօգտագործվեն հրդեհները մարելու համար:«Աքսունգուր»- ը ստեղծվել է բացառապես տեղական ներուժով , ունի հարվ-ծային անօդաչու թռչող սարքի կազմաձեւ:

Անօդաչուն ստեղծվել է «ԱՆԿԱ» պլատֆորմի վրա, աշխատնքները տևել են 18 ամիս:«Աքսունգուր»-ը արդեն իսկ գերազանցել է անօդաչուների ամենաերկար շարունակական թռիչքի ռեկորդը: ԱԹՍ-ի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել հետախուզություն և հսկողություն իրականացնել ցերեկային, գիշերային և բոլոր եղանակային պայմաններում: Անօդաչու սարքը հագեցած է նաև «ՍԱՏՔՈՄ» արբանյակային կապով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ