Կոսովոյում հայ խաղաղապահներն անցկացրել են վարժանքներ

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ:

Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ