![]()
Թուրքիայի ընդդիմադիր օրենսդիրները և սոցիալական ցանցերի օգտատերերը խիստ քննադատել են նախագահ Էրդողանին, երբ նա հայտարարել է, որ ստացել է COVID-19-ի երեք դեղաչափ պատվաստանյութ այն ժամանակ, երբ երկրում 50 միլիոն մարդ սպասում է առաջին ներարկմանը: Այս մասին հայտնում է Ahval-ը:
Կորոնավիրուսի պատվաստանյութի երեք դեղաչափ ստանալու մասին Թուրքիայի նախագահը հայտնել է TRT պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ժամանակ:
«Ինձ պետք էր ստուգել արդյոք ավելացել է իմ հակամարմինների մակարդակը: Փառք Աստծո, այն հասել է 2160-ի միավորի», — ասել է Էրդողանը:
![]()