Մեր օրերի ոճրագործը, նույն ինքը՝ այդ բիճ ռոբիկը, նույնպես իր հիշողությունից ջնջել է հայ ժողովրդի հանդեպ կատարած իր աններելի հանցանքներն ու ոճրագործությունները

Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հա´յր, տո´ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»:-Այսպես ասաց ապագա անառակ որդին իր հորը, և հայրը նրան տվեց իր բաժինը:
Սա՝ Աստվածաշնչյան պատումի հանգույն:

Իսկ մեր իրականության մեջ ապագա անառակ որդի ռոբիկն իր «հորից», այսինքն Հայաստանից, ուր եկել էր որպես ապագա ավազակ ու թալանչի, որպես խաբեբա և ոճրագործ, չխնդրեց, այլ գողացավ ու թալանեց ինչ հնարավոր էր: Նա որպես օտար էր եկել օտար երկիր:

Երբ Աստվածնչյան անառակ որդին վերադարձավ հոր մոտ, ծնկի իջավ նրա առաջ ու ասաց. «Հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու…»:

Իսկ մեր օրերի անառակ որդի քոչարյան հանցագործն ու մարդասպանը երբ վերադարձավ, նա ժողովրդից ներողություն չհայցեց իր թալանածի, իր ոճրագործությունների, Հայաստանն արյունաքամ անելու, մեր սուրբ երկիրը օտարին վաճառելու, իր սրբապիղծ վարմունքի համար:
Ստամբուլի բիճ հանցագործը (Էլիֆ Շաֆաքի վեպից) իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել իր կատարած հանցագործությունը, որի պատասխանատվության ծանր բեռը կրելու համար ինքը պատրաստ չէ:

Մեր օրերի ոճրագործը, նույն ինքը՝ այդ բիճ ռոբիկը, նույնպես իր հիշողությունից ջնջել է հայ ժողովրդի հանդեպ կատարած իր աններելի հանցանքներն ու ոճրագործությունները: Ջնջել է նաև դավաճան իր հանցակիցների՛ հիշողություններից, ովքեր իր շուրջն են հավաքվել՝ այդ նորօրյա անառակի վերադարձն ապահովելու համար:

Իսկ հիշողություն ասած բանը շա՜տ դաժան է. այն ամուր մնում է ազնիվ և հպարտ մարդկանց մեջ: Մնում է և մոռացողների պադոշ երեսներին դաժանորեն շպրտում է 1999-ի հոկտեմբերի 27, 2008-ի մարտի 1, պետական ու քաղաքական գործիչների սպանությունների երկար շարան… Շպրտում է արյունով թալանած միլիարդավոր դոլարների փաստեր:

Հիմա, որ մինչև արտահերթ ընտրությունները շատ քիչ օր է մնացել, ընտրողներից ո՞ւմ մոտ է պահպանվելու թուրքի բճի կատարած ոճիրների հիշողությունը: Նրա՞նց, որ թալանվել ու վառվել էին այդ պրիվետ ռոբի կողմից: Նրա՞նց, որ ստիպված հեռացել էին Հայաստանից, որ հեռու մնան այդ թուրքի լամուկ ավազակից:
Այո՛, նրանց մոտ պահպանվում է այդ հիշողությունը, որն ավելի է սիրելի և հարազատ դարձնում առանց ռոբիկի Հայաստանը: Առանց ա՛յն ելուզակ ռոբիկի, որի երակներում թուրքի արյուն է հոսում: Ա՛յն ռոբիկի, որ մի խումբ իր նման ստահակներով, ղարաբաղյան նենգ ու դավաճան կլանի ներկայացուցիչներով սաբոտաժ է անում ու փորձում է կրկին զարտուղի ճանապարհներով բռնազավթել իշխանությունը:

Սրան վստահել, սրան հավատալ, նշանակում է Հայաստանը կրկին ընկղմել ռոբո-սեռժական այն ճահիճը, որից հազիվ ենք ազատվել:
Այդ ճահիճը ժամանակին ստեղծողներից էին նաև հայ ժողովրդին դարեր շարունակ խաբած ու դավաճանած դաշնակները, որոնց հետ հիմա դաշինք է կնքել «կարիճ ռոբը»: Այդ պնակալեզ դաշնակների հարյուրամյա տխրահռչակ պատմության էջերից ո՛չ մեկում մի լուսավոր կետ չկա՝ միայն կեղտ է, միայն դավաճանություն է, միայն աթոռակռիվ է, միայն հայատյաց պայմանագրերով տարածքներ հանձնելն է: Պարզ է, որ կեղտը կեղտի հետ կարող է միանալ: Սրանց թվում է, թե չի գալու ժամանակը, որ մեկ առ մեկ բացահայտվեն ու պատասխանատվության կանչվեն Արցախյան պատերազմից խուսափած այն թափթփուկները, քրեական այն հանցագործները, հայրենիքի դավաճանները, որոնք կարմիր գորգ են փռում՝ որ դրա վրայով Ազգային ժողով բերեն մարդասպան «կարիճ ռոբին»:

Չի՛ ստացվելու, ստահակներ ու դավաճաններ: Ժողովրդի հիողության դեմ անզոր է գտնվելու ձեր մոռացկոտությունը: Պատմությունը ձեզ չի՛ ներելու: Չի՛ ներելու, որ երկրի շահը ստորադասում եք բարոյազուրկ ռոբիկի թալանածը պահելու ցանկությանը: Վախեցեք մարդու և պատմության հիշողությունից, սրիկա ազգադավներ:
Հանցագործի արժանի տեղը բանտն է, ոչ թե Ազգային ժողովը:
Սա պատմության դասն է, և մեր ժողովրդի առջև դրված այսօրվա հրամայականն է՝ չհուսահատվել, լինել միասնական և վճռական, ինչպես 2018-ի այն լուսավոր օրերին:

Սիրելի ժողովուրդ՝ Հայրենիքը սիրող, Հայրենիքին հավատարիմ ազնիվ ժողովուրդ, այս ընտրություններով մեր պետականության լինել-չլինելու հարցն է որոշվելու: Մենք պետք է զգոն և վճռական լինենք: Մենք սխալվելու իրավունք չունե՛նք: Սա մեր օրերի Սարդարապատի ճակատամարտն է, որից մենք պետք է հաղթող դուրս գանք: Եվ հաղթելո՛ւ ենք ու մեր ապագան մե՛նք ենք կերտելու: Կերտելու ենք մեր ճիշտ պահվածքով, մեր ճիշտ դիրքորոշումով:
Մեր երկրի տերը մե՛նք ենք և ոչ թե թալանչու հոգեբանությամբ ինչ-որ քոչվորներ: Վերջիններս տեղ չպիտի ունենան մեր սուրբ երկրում, և սա մենք կապացուցենք մեր ճի՛շտ ընտրությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ