ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակաշառք առաջարկելու դեպքով դատախազությունը ստուգողական գործողություններ է իրականացնում

Նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են երկու կանայք ԲՀԿ-ին ձայն տալու համար ընտրակաշառք առաջարկում քաղաքացիներին:

Նրանք ԲՀԿ-ին ընտրելու դիմաց խոստանում են մարել վարկերը, ուսանողների վարձը տալ, եթե ունեն բնակարանային խնդիր, լուծել այդ խնդիրները:

ՀԺ-ն դատախազությունից հետաքրքրվեց, թե տարածված տեսանյութին ի՞նչ ընթացք է տրվել: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ տեսանյութի հրապարակվելուց հետո դատախազության կողմից հանձնարարվել է օպերատիվ կերպով անհետաձգելի ստուգողական գործողություններ իրականացնել, որն ընթացքի մեջ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ