![]()
Թուրքիան վտարել է Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ռուս ռազմական մասնագետներին: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հաղորդում է «Բլումբերգ»-ը:
Չավուշօղլուն հայտարարել է , որ Ս-400 համակարգը 100 տոկոսով կմնան Թուրքիայի վերահսկողության տակ , միևնույն ժամանակ, դիվանագետը բացառել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերից լիակատար հրաժարվելը:
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները այս որոշումը կայացրել են Վաշինգտոնի հետ բանակցություններից հետո: Չնայած այս ամենի դեռևս տեղեկություններ չկան , թե ինչպես պետք է Անկարան ավարտի Ս-400-ները գործարկողների պատրաստությունը առանց ռուս ռազմական մասնագետների:
Նշենք , որ մայիսի 28-ին տեղեկություններ տարածվեց , որ ԱՄՆ-ը Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերին այլընտրանք է առաջարկել: ԱՄՆ-ը հույս ունի, որ դեռ կկարողանան Թուրքիայի հետ ընդհանուր լեզու գտնել այս հարցում , իսկ թե կոնկրետ ինչ այլընտրանք է ԱՄՆ-ը առաջարկել Անկարային, չի հստակեցվել:
![]()