Թուրքերը սպառնացել են թռցնել Մակրոնի գլուխը, Ադրբեջանի վերաբերյալ նրա հայտարարության համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանը տարածքը, մեծ դժգոհություն է առաջացրել թուրքական մամուլում և թուրք ու ադրբեջանցի օգտատերերի շրջանում։

Նախ թուրքական հայտնի պարբերականները, ինչպիսիք են «Սաբահ», «Ենիսաֆակ», «Հուրրիեթ» պարբերականները, Մակրոնի հայտարարությունը որակել են որպես «սկանդալային», նշել են, որ այդ խոսքերը ուղղված են Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։

Բացի դրանից Մակրոնի հայտարությունից հետո սոցիալական ցանցերում թուրք օգտատերերը վայ-նասուն են բարձրացրել, սպա-ռնալիքներ հնչեցնելով Մակրոնին։

Մասնավորապես մի շարք օգտատերեր գրել են, որ Մակրոնը թյուրքական աշխարհի թշնամին է։

Իսկ օգտատերերից մեկն էլ բառացի սպառնացել է կտրել Մակրոնի գլուխը։

Հիշեցնենք , որ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ հայտարարել էր . «Ադրբեջանական nւժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ