Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Լեյլան Աբդուլլաեւան ցնցումների մեջ է Էմանուել Մակրոնից

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան ՝ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում , Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը , որտեղ մասնավորապես ասվում է.

«Նախ և առաջ կցանկանայինք շեշտել, որ տարածաշրջանում հրադադարի ռեժիմն ապահովվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարության հիման վրա: Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը հրադադարի ռեժիմի ապահովման առաքելություն են իրականացնում: Մենք Ֆրանսիայի համար դեր չենք տեսնում այս հարցում », – ասել է Լեյլա Աբդուլլաեւան:

Հիշեցնենք ՝ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ հայտարարեց.

«Ադրբեջանական nւժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ