![]()
Վահե Մաքսիմի Հակոբյան (մայիսի 18, 1977, Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ՝ Սյունիքի նախկին մարզպետ։
1999 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
1999 թ. ընդունվել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան։
2003 թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1999 թ. — «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ։
2000-2002 թթ. — Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ։
2003-2004 թթ. — «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն։
![]()