Ավարտվել են Վանաձորի 7-րդ դպրոցի վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները

Արդեն շահագործման է հանձնվել Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումներով:

ՏԿԵՆ-ն նշում է, որ դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում էր երեխաների ապահով անցումը դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ_6 միջպետական մայրուղու հարևանությամբ՝ ամենաբանուկ հատվածներից մեկում:

Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ