Դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է ԿԽՄԿ-ն. նախատեսված են աճյունների ու մասունքների պահման համար

Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ առողջապահության նախարարությունը հայտնում է՝

Ընդհանրապես դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն:

Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար: Ի դեպ, վերջիններն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում մեծաքանակ զոհերի դեպքում դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:

Նշենք, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ